Անգլիական «Նյուքասլը» ստիպված է կորոնավիրուսի պատճառով փակել իր մարզաբազան, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ թիմում 8 վարակվածներ կան, որոնց թվում են նաև ակումբի ղեկավար կազմը:
Նրանք բոլորն էլ ինքնամեկուսացված են և ստանում են անհրաժեշտ բուժում:
Հիշեցնենք, որ Սթիվ Բրյուսի թիմը վաստակել է 14 միավոր և գտնվում է 10-րդ հորիզոնականում: