«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում մի շարք ավտոարշավորդներ գերազանց են հանդես գալիս։ Բրիտանացին նաև խոսել է Ճապոնիայի Գրան-Պրիի մասին։
«Լեկլերը, Բոտտասը, Ֆերստապենը, Սայնսն ու մի շարք այլ ավտոարշավորդներ շատ լավ են հանդես գալիս այս տարի։ Մրցարշավորդների ցուցադրած ելույթների որակով այս մրցաշրջանը, կարծում եմ, լավագույններից մեկն է։ Դա նշանակում է, որ բոլորը պետք է բարձրացնեն նպատակները, այդ թվում նաև ես։
Ճապոնիայի մրցարշավը սուպերբարդ է լինելու։ Ես նորից կփորձեմ հաղթել «Ֆերարիին»։ Մենք արդեն ապացուցել ենք, որ դա հնարավոր է»,-Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում Motorsport-total.com-ը։
Հիշեցնենք, որ նախորդ հանգստյան օրերին Սոչիում կայացած Ռուսաստանի Գրան-Պրիում Լյուիս Հեմիլթոնը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։