«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի դարպասապահ Ալիսոն Բեկերի վերականգնման ժամկետների մասին։
«Մի բան է Ալիսոնի ցանկությունը, մի ուրիշ բան է բժշկական անձնակազմի եզրակացությունը։ Նրանք մի փոքր զգուշավոր են։ Տեսնենք, թե ինչ կլինի։
Ալիսոնը լավ է զգում իրեն, բայց սա իսկապես լուրջ վնասվածք էր։ Մենք չենք ուզում ռիսկի դիմել։ Նա դեռևս չի մարզվել թիմի հետ։ Տեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները մինչև շաբաթ օրը «Լեսթերի» հետ կայանալիք հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին նա, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի հարյուր տոկոսով»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։
ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին։