«Բարսելոնան» կպատժվի Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (4-0) Լիոնել Մեսսիի՝ մարզաշապիկը հանելու պատճառով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
«Օսասունայի» դարպասը խփած գոլը տոնելիս Մեսսին հանեց «Բարսելոնայի» մարզաշապիկը, որի տակ «Նյուէլլս Օլդ Բոյզի» 10 համարի մարզաշապիկն էր։ Դրա համար Մեսսին դեղին քարտ ստացավ։
Իսպանիայի առաջնության կանոնակարգի համաձայն՝ ֆուտբոլիստի կողմից ցանկացած կարգախոսի, նկարի կամ գովազդի ցուցադրում անկախ բովանդակությունից ու նպատակից տուգանվում է 3000 եվրոյի չափով։
Լեգենդար Դիեգո Մարադոնան, որը կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին 1993 թվականին հանդես էր գալիս «Նյուէլլս Օլդ Բոյզում»։ Մեսսին փոքր տարիքում ևս ադ թիմում է խաղացել։