«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Հուսով եմ` նա կմնա: Լավ լուր կլիներ, եթե նա շարունակեր մեզ համար խաղալ: Չէ որ նա մեզ ավելի լավն է դարձնում, ու նրա հետ մենք ավելի շատ տիտղոսներ նվաճելու հնարավորություններ ունենք»,- Ալբայի խոսքերն է փոխանցում Cadena SER-ը:
Ավելի վաղ Ալբան մեկնաբանել է նախորդ ամռանը հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխությունն «Ատլետիկո»։ Մանրամասներն՝ այստեղ։