Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է «Տոտենհեմին» ու վստահ հաղթանակ տարել:
Մյունխենյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Կինգսլի Կոմանը, Թոմաս Մյուլերը և Տյագո Ալկանտարան: «Տոտենհեմի» միակ գոլի հեղինակն անգլիացի կիսապաշտպան Ռայան Սեսենյոնը:
B խմբի մյուս խաղում «Օլիմպիակոսն» ընդունել է «Ցրվենա Զվեզդային»: Հանդիպումը կայացել է Հունաստանում և ավարտվել տանտերերի՝ 1:0 հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք՝ «Բավարիան» ու «Տոտենհեմը» ժամանակից շուտ ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ խմբից դուրս գալով 1-ին և 2-րդ տեղերով: «Օլիմպիակոսը» կխաղա Եվրոպա լիգայում, իսկ «Ցրվենա Զվեզդան» ավարտել է իր ելույթները մրցաշարում: