«Լոկոմոտիվի» դարպասապահ Անտոն Կոչենկովը հետ է մղել 11-մետրանոցը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղում:
Խաղի արդեն 1-ին րոպեին Կիրան Տրիպյերը հուժկու հարվածով փորձեց իրացնել նշանակված 11-մետրանոցը, բայց ռուսական թիմի դարպասապահը, գուշակելով ուղղությունը, ձեռքով գնդակի ուղղությունը թեքեց դեպի դարպասաձողը:
Այդուհանդերձ, 17-րդ րոպեին «Աթլետիկոն» կարողացել է հաջողության հասնել 11-մետրանոցից. Ժոաո Ֆելիքսն է անվրեպ իրացրել նշանակված 11-մետրանոցն ու առաջ մղել մադրիդցիներին տնային խաղում:
Հիշեցնենք՝ «Աթլետիկոն» 5 խաղում 7 միավոր է վաստակել ու D խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Լոկոմոտիվը» 3 միավորով 4-րդ տեղում է: