«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատմել է թիմի հետագա ծրագրերի մասին: Հիշենցենք՝ ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Կառլո Անչելոտին.
«Անչելոտին ինձ համար հոր պես, այս ամբողջ տարիների ընթացքում նա իմ կողքին է եղել ու օգնել է ինձ ցանկացած իրավիճակում: Նա ամեն ինչ հաղթել է, իսկ ես դեռ ապացուցելու շատ բան ունեմ: Հիմա պետք է միավորներ վաստակել ու լավ դիրք զբաղեցնել Իտալիայի առաջնությունում, որպեսզի հայտնվենք Չեմպիոնների լիգայում:
Այս թիմը մեծ պոտենցիալ ունի»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում «Նապոլիի» մամուլի քարտուղարությունը:
«Նապոլին», իր ակտիվում ունենալով 21 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: