Իտալական «Նապոլին» ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնած, տեղեկացնում է իտալացի հայտնի լրագրող Չիրո Վեներատոն:
Նշվում է, որ ակումբի ֆուտբոլիստները մոտ 4 ամիս աշխատավարձ չեն ստացել, ինչը բավական լարված իրավիճակ է ստեղծել «Նապոլիում»:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը ՝ վաստակելով 14 միավոր: