Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Goal-ը:
22-ամյա հարձակվողի փորձանմուշի արդյունքներն այսօր դրական են եղել:
Հիշեցնենք, որ «Միլանն» առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վարձակալել Յովիչին:
Հավելենք, որ Յովիչը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման: