Իսպանական «Բետիսի» նախագահ Անխել Առոն մտադիր է ակումբի ջանքերն ուղղել գլոբալ տաքացման դեմ, տեղեկացնում է El Pais-ը:
«Մենք բնության զավակներ ենք և չենք կարող մեզ ծնողին միայնակ թողնել»,- ասել է Առոն:
Ակումբը մասնակցում է անտառների վերականգման, քաղաքային զբոսայգիների ստեղծման և գետերի մաքրման աշխատանքներին:
«Բետիսն» առաջին ակումբներից մեկն էր, որը 2019 թվականին միացավ Climate Neutral Now շարժմանը:
Սա ՄԱԿ-ի կողմից ստեղծված նախաձեռնություն է, որի նպատակն է նվազեցնել CO2-ի արտանետումները մթնոլորտ: