Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Գերմանիայի դեմ խաղում (6-0) վնասվածք ստացավ ու փոխարինվեց առաջին կեսի վերջնամասում։
Ռամոսը ձեռքով բռնել էր աջ ազդրի հետին մկանը։ 34-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ։
Առաջիկա օրերին «Ռեալը» մի շարք կարևոր հանդիպումներ ունի անցկացնելու։ Ռամոսի բացակայությունը կարող է լուրջ խնդիր դառնալ Զինեդին Զիդանի համար։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Ռամոսի համար սա առաջին վնասվածքը չէ։