Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Անգլիայի առաջնության 7-րդ տուրում կայացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը, որն ավարտվել է 1։1 հաշվով։
Մանկունիացիների կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։ Այս խաղը 26-ամյա ֆրանսիացու համար դարձել է 100-րդն Անգլիայի առաջնությունում։
Պոգբան ՄՅՈւ-ի սան է։ 2012 թվականիամռանը Պոլն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց «Յուվենտուս»։ 4 մրցաշրջան անց «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձրեց կիսապաշտպանին՝ թուրինյան ակումբին 70 մլն եվրո վճարելով։
Կիսապաշտպանի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ԱՊԼ-ում անցկացրած 100 խաղում Պոգբան 24 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։