Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Էսպանյոլին»։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակից դուրս են մնացել Մարսելոն, Էդեն Ազարը և Գարեթ Բեյլը։ Վնասվածքից շարունակում են ապաքինվել նաև Նաչոն և Մարկո Ասենսիոն։

Հանդիպումը կկայանա շաբաթ և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։