Մարկ Վիլմոտսը ավարտել է իր աշխատանքը Իրանի ազգային հավաքականում, հաղորդում է Goal.com-ը:
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ցածր է գնահատել նրա աշխատանքը: Աշխարհի առաջնության որակավորման փուլում , նրա գլխավորած հավաքականը մի քանի անընդմեջ պարտություն է կրել:
50-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Շալկեն», Կոտ դ’Իվուարի և Բելգիայի հավաքականները: