«Նոա» ՖԱ փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի, մարզչի օգնական Վլադիմիր Ժապալաուի և ֆիթնես մարզիչ Դենիս Զմեուի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Նոան» երախտապարտ է մարզիչներին՝ այս ընթացքում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և նույնպիսի հաջողություն է մաղթում նաև նոր ակումբում։