Ղազախստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Աստանան» արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթեց «Օկժեպտեսին»:
Առաջին կեսում հյուրերը 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: «Աստանայի» կազմում երկու գոլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ մրցակցի դարպասը գրավելով 11-րդ և 29-րդ րոպեին: Մինչև ընդմիջման գնալը հայ հարձակվողը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Աստանան» 27 միավորով 2-րդ տեղում է: