Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 81 կգ քաշային Տաթև Հակոբյանն ավարտեց ելույթները՝ անմասն մնալով մեդալներից:
Մեր մարզուհին պոկում վարժությունում առաջին մոտեցավ գլխավերևում պահեց 100 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ չկարողացավ պոկել 105 կգ ծանրաձողը, բայց 3-րդ մոտեցմամբ, այդուհանդերձ, հաջողության հասավ ու պոկում վարժությունն ավարտեց 105 արդյունքով՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:
Հրում վարժությունում մեր մարզուհին 3 մոտեցումներից ձախողեց 3-րդը ու բավարարվեց 121 կգ արդյունքով: Այսպիսով, Տաթև Հակոբյանը, երկամարտում գրանցած 226 կգ արդյունքով 10-րդ տեղը զբաղեցրեց:
Նշենք՝ այս քաշային կարգում էր հանդես գալիս նաև մեր լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հարսը՝ Ջենի Արթուրը, որը Նորիկ Վարդանյանի կինն է:
ԱՄՆ-ի ներկայացուցչուհին երկամարտի արդյունքով դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր 245 կգ արդյունքով: Հրում վարժությունում էլ Ջենին փոքր արծաթե մեդալ նվաճեց (139 կգ):
