Goal.com-ում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարցազրույցը, որտեղ ֆրանսիացին դրական կերպով է խոսում թիմի եզրային հարձակվող Գարեթ Բեյլի մասին: Եթե նախկինում Զիդանը չէր ցանկանում տեսնել ֆուտբոլիստին «Ռեալում», ապա այժմ կարծում է, որ Բեյլը թիմի կարևորագույն խաղացողներից է:
«Բեյլը ամբողջությամբ կենտրոնացած է թիմի վրա:
Այժմ նա լավ մարզավիճակում է և ցանկանում է ավելի մեծ բարձունքների հասնել:
Ինձ դուր է գալիս նաև այն հանգամանքը, որ Բեյլը հարձակվելուց բացի նաև հաջողությամբ պաշտպանվում է: Եթե բոլոր խաղացողները նվիրվեն թիմային խաղին, մենք մեծ հաջողություններ կգրանցենք», – ասել է Զիդանը: