Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ոչ մի հակասություն չունի թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի հետ, տեղեկացնում է AS-ը:
«Իմ և Բեյլի միջև անցած «սև կատուն» ՝ հորինվածք է: Նման բան պարզապես չկա»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Նախկինում նշվում էր, որ նրանք լուրջ հակասություններ ունեն:
Հաղորդվում էր նաև, որ Բեյլի և «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն էլ «շոկոլադային» չեն:
Հիշեցնենք, որ Բեյլը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: