ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն նկատողություն է տվել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին։
Ակումբի ֆուտբոլիստներն ու անդամները ռազմական ողջույնով էին հանդես եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիայի» դեմ (3-0) խաղից առաջ։ Այս արարքը ֆուտբոլային գերատեսչության կողմից որակվել է որպես քաղաքական քայլ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
Նկատողություն են ստացել ակումբի 13 ֆուտբոլիստ ու 14 ներկայացուցիչ։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ Արցախի նկատմամբ։ Թիրախում են նաև Արցախի խաղաղ բնակիչները։ Ռազմական գործողությունները շարունակվում են մինչև օրս։