Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում 5:7, 4:6 հաշվով պարտվել է Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Դանկե Կովինիչին և լքել պայքարը:
Առաջին շրջանում Գասպարյանը 6:4, 4:6, 6:4 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցչուհի Ստեֆանի Ֆյոգելին:
Հիշեցնենք՝ Գասպարյանն այս մրցաշարի գործող չեմպիոնն էր:
Նախորդ տարվա եզրափակչում նա 6:2, 6:1 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Անաստասիա Պոտապովային:
Տաշքենդի մրցաշարի մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար է կազմում: Այն կավարտվի սեպտեմբերի 28-ին: