Փարիզում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ, France Football-ի վարկածով տարվա լավագույն երիտասարդ խաղացող ճանաչվեց Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատեաս դե Լիխտը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։
Դե Լիխտը թուրինյան ակումբ է տեղափոխվել այս ամռանը՝ հոլանդական «Այաքսից»: