Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի 2020 թվականի նախապատրաստական շրջանում խնդիրների է բախվել ընկերական խաղի համար մրցակից փնտրելիս: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Աշխարհի գործող չեմպիոնի հետ մրցելուց հրաժարվել են միանգամից մի քանի թիմեր, այդ թվում Բելգիայի ընտրանին, որի հետ ֆրանսիացիները պետք է խաղային հաջորդ տարվա մարտին:
Խաղը չեղարկելու մասին որոշումը կայացրել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Ինչպես մյուս հավաքականները, Բելգիան ևս խաղից հրաժարվել է հնարավոր պարտության պատճառով: Հնարավոր պարտությունն, ըստ մասնագետի, լավ ազդեցություն չէր ունենա ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի վրա` կարևոր մրցաշարից առաջ:
Ընկերական խաղերի կազմակերպմամբ զբաղվող գործակալների կարծիքով բելգիացիները ֆրանսիացիների հետ խաղից հրաժարվել են նաև այն պատճառով, որ պարտության դեպքում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականը կզիջեին նրանց: