Այսօր՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացած ստուգողական խաղում «Արարատը» 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ:
Արարատցիների կազմում առաջին կեսում գոլեր խփեցին Մորի Կոնեն և Իգոր Ստանոևիչը։ Այս մասին տեղեկացնում է«Արարատի» մամուլի ծառայությունը:
«Ուրարտուի» կազմում միակ գոլը խփեց Տիգրան Այունց 51-րդ րոպեին:
Հարկ է նշել, որ շարք է վերադարձել «Արարատի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը, որը սեպտեմբերի 3-ին մեկ ամսով կալանավորվել էր: