Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆրայբուրգին»։
Մարկո Ռոզեի թիմը 4-2 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ ու միավորների քանակը հասցնելով 28-ի՝ միանձնյա գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։