Ա Սերիայի 5-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Բրեշիայի» կողմից ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ալֆրեդո Դոննարումման, իսկ 40-րդ րոպեին Քենսելորը գրավեց սեփական դարպասը՝ 1-1։ Թուրինցիներին հաղթանակ պարգևեց Միրալեմ Պյանիչը՝ գոլի հեղինակ դառնալով 63-րդ րոպեին։