Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը համալրեց ռուսական «Տամբովի» շարքերը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագրի ժամկետը չի նշվում:
Նոր թիմում Հարոյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ նրա վերջին ակումբը Եկատերինբուրգի «Ուրալն» էր:
Հայ ֆուտբոլիստի՝ «Տամբով» տեղափոխությունն իրականացրել է ռուսաստանաբնակ գործակալ Նշան Դեպելյանը: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում նշել է գործակալը, որը հիշեցնենք, նաև իրականացրել էր Ալեքսանդր Կարապետյանի տեղափոխությունը «Սոչիից» «Տամբով»: