Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 15-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (2-1) խաղալու հնարավորություն էր տվել թիմի երկրորդ դարպասապահ Ալֆոնս Արեոլային։
Զիդանը խաղից հետո բացատրել է իր որոշումը․
«Արեոլային մեկնարկային կազմում տեղ հատկացնելը այսօրվա որոշումն էր։ Նա մեր կազմի մի մասն է ու լավ է մարզվում։
Նա մեր թիմի մի մասն է, ու փրկեց այսօր մեզ, ինչպես ժամանակ առ ժամանակ անում է Տիբոն։ Այսօր Արեոլան ֆանտաստիկ լավ խաղ ցուցադրեց»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։