Եվրոպայի կանանց Մ-19 տարեկանների առաջնության որակավորման 8-րդ խմբի հանդիպումները կայանալու են Երևանում 2020-ի հոկտեմբերին։
Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվել է 8-րդ խմբում։ Մեր ընտրանու մրցակիցներն են Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Թուրքիայի հասակակիցները։
Այս բոլոր հավաքականները 2020-ի հոկտեմբերին ժամանելու են Երևան։ Որակավորման մրցաշարը անցկացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը։