Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է Միլանի հանդեպ իր վերաբերմունքի մասին և ակնարկել, որ դեռևս հեռու է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց․
«Միլանն իմ երկրորդ տունն է։ Դա պարզապես քաղաք չէ ինձ համար․ դա հենց երկրորդ տուն է։ Ես հիանալի հիշողություններ ունեմ այնտեղ անցկացրած ժամանակից։ Եթե կա նախագիծ, որը ինձ նոր ստիմուլ կտա, ես կարող եմ խաղալ մինչև 50 տարեկանը։
Նոր եմ ավարտել Լոս-Անջելեսում իմ արկածները։Այն ֆանտաստիկ էր։ Հիմա կա երկու աշխարհների երկու հերոսները՝ ես ու Ջուզեպե Գարիբալդին»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Զլատանի վերջին ակումբը եղել է «Լոս-Անջելես Գելաքսին»։ Ավելի վաղ կողմերը չէին երկարաձգել պայմանագիրը։ 2020 թվականի հունվարի 1-ին պաշտոնապես կստանա ազատ խաղացողի կարգավիճակ։