Ճապոնացի գեղասահորդ և օլիմպիական կրկնակի չեմպիոն Յուզուրու Հանյուն խոստովանել է, որ ցանկանում է աշխատել ռուս մարզչի հետ:
Այս պահին Հանյուի մարզիչը կանադացի Բրայան Օրսերն է:
«Ես երբեք չեմ աշխատել ռուս մարզչի հետ, բայց երբ ես նոր էի սկսում իմ կարիերան, իմ երրորդ ծրագիրը կոչվում էր “Ռուսաստանից սիրով”: Այս անունը իմ մարզիչն է այն ժամանակ հորինել:
Ինձ շատ դուր է գալիս ռուսական գեղասահքը, այն շատ արտահայտիչ է: Ինձ դուր է գալիս ռուսների վերաբերմունքը մեր արհեստի հանդեպ, նրանք շատ նախանձախնդիր են մարզման հարցում: Դա շատ զիլ է: Մի անգամ ես կցանկանայի աշխատել ռուս մարզչի ղեկավարության ներքո», – Հանյուի խոսքերն է մեջբերում Japan Times-ը: