City Football Group հոլդինգը, որին պատկանում է «Մանչեսթեր Սիթին», ձեռք է բերել հնդկական Սուպերլիգայի «Մումբաի Սիթի» ակումբի հսկիչ մասնաբաժինը:
CFG-ն համաձայնել է ձեռք բերել «Մումբաի Սիթիի» 65% բաժնեմասը, իսկ նախորդ սեփականատերերը կպահպանեն մնացած 35% -ը: Գործարքը դեռ պետք է ստանա պաշտոնական հաստատում:
CFG-ն այժմ ունի ութ ակումբ: Բացի «Մանչեսթեր Սիթիից» և «Մումբաի Սիթիից», դրանք են ՝ «Նյու Յորք Սիթին», «Մելբուրն Սիթին», «Յոկոհամա Մարինոսը», «Ատլետիկո Տորկեն», «Ժիրոնան» և «Սիչուանը»: