Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը երեկ իր նորամուտը նշեց Գերմանիայի Բունդեսլիգայում։ 26-ամյա ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» կազմում «Վոլֆսբուրգի» դեմ խաղի (1-1) 70-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման։
«Հոֆենհայմի» Facebook-յան պաշտոնական էջը ևս անդրադարձել է Ադամյանի նորամուտին։ Գերմանական ակումբը կոչ է արել Բունդեսլիգային ողջունել Սարգիս Ադամյանին։
«Հե՜յ, Բունդեսլիգա՛, ողջունի՛ր Սարգիս Ադամյանին։ Երեկ մեր համար 23-ը նորամուտը նշեց Բունդեսլիգայում»,-գրված է լուսանկարին կից մեկնաբանությունում։
Հավելենք, որ Գերմանիայի առաջնության մեկնարկային հինգ տուրերից հետո «Հոֆենհայմը» հինգ միավոր է վաստակել ու գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։