Պարգվայում ընթացող լողափնյա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը:
Պայքարի մեջ մնացել է 8 հավաքական: Այսօր մեկնարկում է քառորդ եզրափակիչ փուլը:
Ռուսաստանի հավաքականը կմրցի գործող չեմպիոն՝ Բրազիլիայի հետ: Սենեգալը կխաղա Պորտուգալիայի, Իտալինա՝ Շվեյցարիայի, իսկ Ճապոնիան կմրցի Ուրուգվայի հետ:
Հանրային Հեռուստաընկերությունը մրցաշարի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը կներկայացնի 1tv.am պաշտոնական կայքում: