VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Չարենցավանի «Վանը» ընդունում է Երևանի «Ալաշկերտին»:
Առաջին խաղակեսից հետո, հաշիվը չի բացվել ՝ 0:0: Վերջին րոպեներին խաղադաշտից հեռացվեց Գագիկ Դաղբաշյանը:
Հիշեցնենք, որ «Վանը» ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է երեք հանդիպում և վաստակել է ինը միավոր: Չարենցավանը ներկայացնող ակումբը զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
«Ալաշկերտն» իր ակտիվում ունի չորս միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականը: