«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը ժամանակ կհատկացնի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին իրավիճակը շտկելու համար: Վուդվորդը հայտարարել է, որ ակումբը չի նախատեսում անհաջող մեկնարկի համար հեռացնել նորվեգացուն:
«Մենք ու մեր երկրպագուները հաջողություններ ենք պահանջում:
Հաջողությունը նշանակում է տիտղոսների նվաճում: Դա մեր նպատակն է, «Մանչեսթեր Յունայթեդի» չափանիշները երբեք չեն փոխվել: Մեծ առաջընթացը կա ակադեմիայում, սկաուտինգի, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրումների առումով: Այդ ամենը ներքին խոհանոց է՝ դրսից չերևացող:
Այդ ներդրումներն ու Սուլշերի նկատմամբ մեր վստահությունը կդառնան հաջողության հիմքը: Մենք վստահ ենք, որ այս ներդրումները արդյունք կբերեն: Միևնույն ժամանակ, պետք է պահպանել համբերությունը, քանի դեռ Ուլեն թիմ է կառուցում ապագայի համար», — Վուդվորդի խոսքերն է մեջբերել Manchester Evening News-ը: