«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ չի ցանկանում կենտրոնանալ «Ոսկե խաղակոշիկի» պայքարի վրա:
«Ես բոլոր ամենաարժեքավոր ֆուտբոլիստներից ամենաարժեքավորն եմ: Ես ցանկանում եմ միայն խաղալ ու հաղթել: Մեր թիմը հիմա լավ վիճակում է գտնվում: Պետք է ուղղակի դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ և մրցավազքը սկսել նորից:
Ես պետք է շատ գոլեր խփեմ, որպեսզի կարողանամ օգնել թիմին: Ինձ համար դա առաջնայինն է և անհատական մրցանակները ինձ չեն հետաքրքրում»,-ասել է Զլատան Իբրահիմովիչը mlssoccer.com-ի հետ հարցազրույցում:
Այս մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը մասնակցել է 26 հանդիպման և խփել է 27 գոլ: