Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն խոսել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, տեղեկացնում է Kicker-ը:
«Էրլինգը մեծ տաղանդ է, ով զարմացնում է բոլորին: Նա չափազանց աշխատասեր տղա է և արժանի է այս հաջողությանը:
Վստահ եմ ՝ նա կգերազանցի Իբրահիմովիչին: Շատերն ասում են, որ Հոլանդը նման է շվեդ հարձակվողին. ո՛չ, նա ավելի լավն է»,- ասել է Սանչոն:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 11 հանդիպման ու դարձել ՝ 10 գոլի հեղինակ: