Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից և կարող է մասնակցել «Վոլֆսբուրգի» դեմ խաղին, տեղեկացնում է Bild-ը:
20-ամյա հարձակվողը դեկտեմբերի սկզբին մկանային վնասվածք ստացավ և ստիպված եղավ 7 հանդիպում բաց թողնել:
2020/21 մրցաշրջանում Հոլանդը 14 հանդիպման է մասնակցել և դարձել ՝ 17 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպումը կկայանա հունվարի 3-ին: