«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը խոսել է թիմի նորեկ Ջեյդոն Սանչոյի մասին։
«Ջեյդոնը թոփ-մակարդակի խաղացող է։ Նա բացառիկ տաղանդ ունի։ Չնայած որ նա դեռ շատ երիտասարդ է, շատ խաղեր է այսպես խաղացել։ Նա մեծ խաղերի մեծ փորձ ունի։ Իսկապես տպավորված եմ նրանով, թե ինչպես է մարզումներին աշխատում։
Վստահ եմ, որ Սանչոյին գերազանց կարիերա է սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա ապագայում մեր հաջողության մեծ մասը կդառնա»,- Մագուայերի խոսքերն է փոխանցում լրագրող Սայմոն Պիչը։