Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ չի պատրաստվում ավարտել իր կարիերան, տեղեկացնում է Football-Italia-ն:
«Մտածում էիք ՝ վե՞րջ. ինչ միամիտն եք: Ամբողջ կյանքիս ընթացքում հաղթահարել եմ շատ դժվարություններ:
Ոչ ոք չէր հավատում ինձ, բայց հասա մեծ նվաճումների: Այդ փորձություններն ինձ ավելի ուժեղ դարձրին:
Միայն մի բան կասեմ. Ես ձեզ նման չեմ, դուք էլ ՝ ինձ:
Ես Զլատան Իբրահիմովիչն եմ. ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- ասել է շվեդ 38-ամյա հարձակվողը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը կարող է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ: