Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մկանային վնասվածք է ստացել մարզման ընթացքում, տեղեկացնում է Sky Italia-ն:
Երկկողմ հանդիպման ընթացքում Իբրահիմովիչը սուր ցավ է զգացել և չի կարողացել շարունակել մարզումը:
38-ամյա ֆուբոլիստը բուժզննում կանցնի: Եթե դրա արդյունքում պարզվի, որ նա վնասել է աքիլեսյան ջիլը, հարձակվողը կարող է երկար ժամանակով շարքից դուրս մնալ:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Զլատանը դարձել է 3 գոլի հեղինակ: