«Ռեալի» ձախ եզրային պաշտպան Ֆլորան Մենդին 2-3 շաբաթ բաց կթողնի: AS-ի փոխանցմամբ Ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի մկանային վնասվածք: Մենդին բաց կթողնի շաբաթ օրը «Ռեալի» և «Աթլետիկոյի» միջև կայանալիք մադրիդյան դերբին:
Հիշեցնենք, որ Մենդին վերջերս էր վերականգնվել հուլիսին ստացած ազդրի վնսավածքից, ինչի պատճառով շուրջ մեկ ամիս էր բաց թողել:
Ֆլորան Մենդին ամռանը «Լիոնից» տեղափոխվել էր «Ռեալ» 48 մլն եվրոյի դիմաց: