Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը առանց դժվարության հաղթահարեց Հռոմում կայացած «Մասթերսի» քառորդ եզրափակչի արգելքը:
Սերբը հաղթանակի հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Դոմինիկ Կեպֆերի նկատմամբ, որը ATP վարկանիշում զբաղեցնում է 97-րդ տեղը:
2 ժամ 12 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:3, 4:6, 6:3 հաշվով ՝ հօգուտ աշխարհի լավագույն թենիսիստի:
Internazionali BNL d’Italia-ի կիսաեզրափակչում Ջոկովիչի մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուդը, ով քառորդ եզրափակչում հաղթեց իտալացի Մատեո Բերետինիին: