NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի առաջին խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Դենվեր Նագեթսին»: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 126:114 հաշվով՝ հօգուտ կալիֆորնիացիների:
Հաղթողների կազմում ամենաշատ միավոր վաստակած խաղացողը Էնթոնի Դևիսն էր, ով իր ակտիվում ունի 37 միավոր եւ 10 խափանում: Եվս մեկ դաբլ-դաբլ գրանցեց Լեբրոն Ջեյմսը՝ 15 միավոր, 12 փոխանցում:
Դենվերի կազմում 21 միավոր վաստակեցին Նիկոլա Յոկիչը և Ջամալ Մարեյը: