Transfermarkt-ը հրապարակել է գերմանական Բունդեսլիգայի ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող խաղացողների թարմացված աղյուսակը:
Առաջատարը, ինչպես նախկինում, մնում է Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Դրա գինը 130-ից իջել է 117 միլիոն եվրո, բայց դա դեռ առաջնության լավագույն ցուցանիշն է:
Այս ցուցակում երկրորդը «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին է, ում տրանսֆերային արժեքը 72 միլիոն եվրոյից հասել է 90 միլիոն եվրոյի: Երրորդը մյունխենյան ակումբի պաշտպան Յոսուա Կիմիխն է (85 միլիոն եվրո):
Ընդհանուր առմամբ, Բունդեսլիգայի ամենաթանկ խաղացողների տասնյակում ընդգրկված են «Բավարիայի» 7 խաղացողներ, «Բորուսիայի» երկու խաղացողներ և ՌԲ Լայպցիգի մեկ ներկայացուցիչ:
Բունդեսլիգայի ամենաթանկարժեք 10 ֆուտբոլիստները (ըստ Transfermarkt-ի)
1. Ջեյդոն Սանչո («Բորուսիա») — 117 միլիոն եվրո
2. Սերժ Գնաբրի («Բավարիա») — 90 մլն
3. Յոսուա Կիմիխ («Բավարիա») — 85 մլն
4. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա») — 80 մլն
5. Ալֆոնսո Դեյվիս («Բավարիա») — 80 յլն
6. Լերոյ Սանե («Բավարիա») — 70 մլն
7. Դավիդ Ալաբա («Բավարիա») — 65 մլն
8. Լեոն Գորեցկա («Բավարիա») — 60 մլն
9. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») — 60 մլն
10. Դայո Ուպամեկանո (ՌԲ Լայպցիգ) — 60 մլն.