Հոլանդիայի առաջնության 44-րդ տուրում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Հերենվենին» և վերջապես հաղթանակ տարավ՝ հաղթելով 2-1 հաշվով։
Հոլանդական ակումբը վերջին 6 հանդիպումներում հաղթանակ չէր տարել(բոլոր մրցաշարերում):
Սթիվեն Բերգվիյնի դուբլը առաջին խաղակեսում բավարար եղավ ՊՍՎ-ի հաղթանակի համար: Հյուրերից գոլով պատասխանեց դանիացի Օդգաարդը:
Այս հաղթանակից հետո ՊՍՎ-ն վաստակեց 27 միավոր և մնաց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Հերենվենը» 21 միավորով 7-րդ տեղում է։