Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, Թուրինի «Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք կբերի «Լոկոմոտիվի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին, ում տրանսֆերի դիմաց «բյանկոներները» պատրաստվում են վճարել 20 միլիոն եվրո:
Աղբյուրը նաև նշում է, որ բոլոր մանրամասները կարգավորված են և մոտ օրերս տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես:
Ավելացնենք, որ մոսկովյան ակումբը հերքել է տեղեկատվությունը՝ այն համարելով ճշմարտությանը չհամապատասխանող լուր: