Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կիսվել է Իսպանիայի առաջնության շրջանակում կայանալիք կատալոնական «Բարսելոնայի» և «արքայական» ակումբի միջև սպասվող դիմակայության իր սպասելիքներով։
««Բարսելոնան» չի կարողանա ջախջախել «Ռեալին»։ Կատալոնացիներն այս մրցաշրջանում դեռ չեն խաղացել այնպիսի թիմի դեմ, որն ունակ լինի նրանց լուրջ պայքար պարտադրել։ Մյուս կողմից, «Ռեալն» ունի միասնականության խորը զգացում։
Նույնիսկ եթե թիմը երեք անընդմեջ պարտություն կրի, միևնույն է, շարունակելու է խաղալ իր ֆուտբոլը»,- իսպանացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում հայտնի El Chiringuito հաղորդաշարը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» սկզբունքային հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, կատալոնական ակումբի տնային մարզադաշտում։
























































